Ես պատրաստ եմ մեռնել հանուն Ուկրաինայի.Պորոշենկո

Ես պատրաստ եմ մեռնել հանուն Ուկրաինայի.Պորոշենկո

«Ես պատրաստ եմ պայքարել իմ երկրի համար և նույնիսկ մեռնել հանուն նրա »: Այս մասին BBC-ի հետ զրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Պյոտոր Պորոշենկոն:

«Հավաստիացնում եմ, որ նման կերպ են մտածում Ուկրաինայի բնակչության հսկայական մի հատված: Միևնույն ժամանակ ես հավատացած եմ, որ Ուկրաինան, որպես պետություն, և ես, որպես այդ պետության ղեկավար, անում ենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր երկրում խաղաղություն հաստատվի:Ես հնարավոր ամեն ինչ անում եմ պատերազմը դադարեցնելու համար, որպեսզի դադարեցվի Ուկրաինայի քաղաքացիների և զինվորականների մասսայական կոտորածը», – ընգծել է Պորոշենկոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում