Էրդողանը Թուրքիային հեռացնում է աշխարհիկ անցյալից. Financial Times

Էրդողանը Թուրքիային հեռացնում է աշխարհիկ անցյալից. Financial Times

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկիրը հեռացնում է աշխարհիկ անցյալից: Էրդողանը կրոնական հայեցակարգ է որդեգրել եւ մերժում է Օսմանյան կյասրության փլուզումից հետո յուրացրած ավանդույթները: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է անգլիական Financial Times թերթը:

Թերթն ընդգծում է, որ Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ համաժողովրդական քվեարկությամբ նախագահ ընտրված Էրդողանը երդմնակալությունից մեկ շաբաթ չանցած շարունակում է երկիրը դեպի իսլամ տանող վարչապետության օրոք որդեգրած քաղաքականությունը: Թերթը գտնում է, որ անցյալից կտրվելու Էրդողանի առաջին խորհրդանշական քայլը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի և նախկին 11 նախագահների համար նստավայր ծառայած Չանքայա պալատից հրաժարումն է:

Թերթը թվարկում է Էրդողանի կողմից նախկինում արած’ «հավատացյալ սերունդ աճեցնելու եւ դաստիարակելու» մասին հայտարարության եւ 2012 թվականին կատարած օրենսդրական փոփոխության արդյունքները’ նշելով, որ դրանից հետո թուրք երեխաները 10 տարեկանում հաճախում են կրոնական վարժարաններ, որոնց թիվը 2011 թվականից հետո 73 տոկոսով աճել է Թուրքիայում:

Թերթը նշում է, որ Էրդողանի համար որպես նախագահական նստավայր կառուցվող շենքը դրսից հիշեցնում է սելջուկյան, ներսից’ օսմանյան մշակույթի նմուշ: Թերթը հեգնանքով նշում է նաեւ, որ հիշելով Թուրքիայի իմպերիալիստական անցյալը, Էրդողանը իր նոր նստավայրը ԱՄՆ-ի Սպիտակ տան օրինակով կոչել է «Սպիտակ պալատ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում