Ավստրիայի կառավարությունը ևս 600 հազար եվրո կուղղի սիրիահայերի աջակցմանը. Կուրց

Ավստրիայի կառավարությունը ևս 600 հազար եվրո կուղղի սիրիահայերի աջակցմանը. Կուրց

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն իրեն ուղեկցող պատվիրակության հետ այցելեց Հայկական կարմիր խաչի ընկերություն, ուր ծանոթացավ ավստրիական կառավարության կողմից ֆինանսավորված «Աջակցություն սիրիահայերին» ծրագրի արդյունքներին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ’ Ավստրիայի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց Հայկական Կարմիր խաչ ընկերությունում հյուրընկալվելու համար և նշեց, որ դա լավ առիթ է տեղեկանալու իրենց կողմից սիրիահայերին տրվող օժանդակության ծրագրի ընթացքին: «Մենք քաջատեղյակ ենք, որ հատկապես փախստականները բավականին խոցելի իրավիճակում են, և ծրագիրը օգտակար է նրանց կյանքի որակը բարելավելու համար: Ես ուրախ եմ հայտնել ձեզ, որ մենք ծրագրին շարունակելու ենք օժանդակել, ևս 600 հազար եվրո ենք ներդնելու այս ծրագրում»,-ասաց Սեբաստիան Կուրցը:

Ավստրիական կառավարությունը 600 հազար եվրո էր փոխանցել Հայկական կարմիր խաչի ընկերությանն ու «Հայկական կարիտասին», որպեսզի վերջինները իրականացնեն «Աջակցություն սիրիահայերին» ծրագիրը: Ծրագրի արդյունքում 300 կարիքավոր ընտանիք վեց ամիս շարունակ ստացել է հիգիենայի պարագաներ, ձմեռային հագուստ, կոշիկ, նրանցից որոշները օգտվել են առողջապահական և բիզնես աջակցության ծրագերից: Եվս 100 ընտանիք վեց ամիս շարունակ ստացել է աջակցություն’ բնակարաններ վարձակալելու նպատակով, ինչպես նաեւ ստացել է տաք հագուստ, դեղորայ ք, սննդամթերք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում