ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը հետաձգվել է

ՌԴ-ի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների ուժի մեջ մտնելը հետաձգվել է

Ռուսաստանի դեմ Եվրամիության կողմից սեպտեմբերի 8-ին հաստատված պատժամիջոցների ուժի մեջ մտնելը մի քանի օրով հետաձգվել է Ֆինլանդիայի եւ մի շարք այլ երկրների բռնած դիրքի պատճառով: Այդ մասին ասված է ամերիկյան Wall Sreet Journal թերթի կայքում հրապարակված հոդվածում:

«Մի քանի երկրներ Ֆինլանդիայի ղեկավարությամբ ցանկացել են, որ նոր պատժամիջոցների ուժի մեջ մտնելը հետաձգվի, քանի դեռ բանակցություններ են ընթանում Կիեւի, Մոսկվայի եւ ռուսամետ ապստամբների միջեւ»,- ասված է հրապարակման մեջ:

Եվրամիության խորհուրդը սեպտեմբերի 8-ին հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումը, սակայն դրանց ուժի մեջ մտնելու մասին որոշումը հետաձգվել է մի քանի օրով Ուկրաինայում հրադադարի պահպանման մասին համաձայնագրի կատարման ընթացքը գնահատելու համար, հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպյոյը:

Պատժամիջոցներն ուժի մեջ մտած կհամարվեն ԵՄ-ի Պաշտոնական հանդեսում դրանց հրապարակման պահից, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում