«Վրացական երազանքում» խմորումներ են սկսվում

«Վրացական երազանքում»  խմորումներ են սկսվում

Վրացական երազանք կուսակցությունը մեկնաբանում է Աջարիայի Գերագույն խորհրդում իր կուսակացական ֆրակցիայի գործողությունները և նշում, որ ինքնագլուխ քայլերն անպատասխան չեն մնա:

«Մենք ցանկանում ենք արձագանքել Աջարիայի Գերագույն խորհրդում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ Վրացական երազանք կուսակցության ֆրակցիան անցել է Աջարիայի կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթացի քննարկմանը:Ցանկանում ենք միանշանակ հայտարարել, որ այդ որոշում համաձայնեցված չի եղել Վրացական երազանք-Դեմոկրատական Վրաստան կուսկացությունների հետ: Հետևաբար սեպտեմբերի 14-ին ժամը 12-ին Քաղխորհրդի նիստ տեղի կունենան, որտեղ կքննարկվեն Վրացական երազանքի ինքնագլուխ որոշումները և համապատասխան որոշումներ կկայացվեն»,- նշված է կուսակցության հայտարարության մեջ:

Ինչպտես տեղեկացնում է Apsny.ge կայքը, Աջարիայի Ինքնիշխան Հանրապետության Գերագույն խորհրդի Վրացական երազանք ֆրակցիայի պատգամավորները ծրագրում են ինքնավարության կառավարության իմպիչմենտի գործընթացը սկսել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում