Սեքսուալ հեղափոխություն Անկարայում

Սեքսուալ հեղափոխություն Անկարայում

Անկարայի հասարակաց տներից մեկի նախկին աշխատակիցները իշխանություններից պահանջել են աշխատանքի համար իրենց նոր շենք տրամադրել նախկին շենքի քանդման դիմաց, սակայն մերժում են ստացել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» թերթը, չցանկանալով գործազուրկ մնալ, թեթեւ վարքի 30 կանայք իշխանությունների այդ որոշման դեմ համատեղ հայց են ներկայացրել Թուրքիայի մայրաքաղաքի դատական ատյաններ, սակայն նրանց պահանջը կրկին մերժվել է:

Այդուհանդերձ, կանայք չեն հանձնվել եւ դիմել են Թուրքիայի բարձրագույն վարչական դատարան, որը ներկայում քննում է նրանց հայցը: Թուրքական հասարակաց տան աշխատակիցները դրան զուգահեռ հայց են պատրաստում նաեւ երկրի Սահմանադրական դատարան դիմելու համար: Եթե իշխանությունները չփոխեն իրենց դիրքորոշումը, կանայք սպառնում են ի նշան բողոքի վրաններ տեղադրել Անկարայի քաղաքապետարանի շենքի մոտ:

Թուրքական մամուլը հասարակաց տների աշխատակիցների կողմից իրենց իրավունքները պաշտպանելու այդ գործողությունները երկրում ընթացող «սեքսուալ հեղափոխություն» է բնութագրել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում