Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Բաքու

Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը սեպտեմբերի 10-ին ժամանում է Բաքու’ մասնակցելու այդտեղ սեպտեմբերի 11-ին բացվող միջազգային պաշտպանական արդյունաբերության ցուցահանդեսին: Այս մասին  հայտնել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը:

Նշվում է, որ Իսմեթ Յըլմազի գլխավորած պատվիրակության մեջ բացի պաշտպանության նախարարության ներկայացուցիչներից ներգրավված են նաև Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության ղեկավար Իսմայիլ Դեմիրը և այդ կառույցի աշխատակիցներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում