Մի խումբ քեսաբահայեր ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստացել

Մի խումբ քեսաբահայեր ՀՀ քաղաքացու անձնագրեր են ստացել

Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը սեպտեմբերի 4-ից 6-ը այցելել է Քեսաբ և Լաթաքիա: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, սեպտեմբերի 5-ին Քեսաբի Սուրբ Խաչ եկեղեցու սրահում գլխավոր հյուպատոսը քեսաբցիներին է հանձնել ՀՀ քաղաքացու անձնագրեր: Շնորհավորելով քեսաբահայերին ՀՀ քաղաքացի դառնալու կապակցութամբ’ Տիգրան Գևորգյանը բարձր է գնահատել քեսաբցի հայ մարդու’ իր հողի վրա ապրելու և արարելու մեծ ցանկությունն ու անկոտրում կամքը:

Քեսաբի քաղաքապետ Վազգեն Չափարյանը ներկաների անունից շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին’ քեսաբահայության նկատմամբ ցուցաբերած հատուկ ուշադրության և հոգատարության համար:

Արարողությանը հետևած առանձնազրույցի ընթացքում Հայաստանի գլխավոր հյուպատոսն ու Քեսաբի քաղաքապետը քննարկել են քեսաբցիների առջև ծառացած խնդիրները և դրանց լուծմանն ուղղված միջոցառումները իրականացումը:

Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 6-ին, Լաթաքիայի Հայոց Ազգային Առաջնորդարանում Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության աշխատակիցները անցկացրել են հյուպատոսական ընդունելություն’ Սիրիայի ծովափնյա շրջաններում բնակվող հայերի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում