Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումը կկայանա նոյեմբերին.Մոնյե

Սարգսյան-Ալիև փարիզյան հանդիպումը կկայանա նոյեմբերին.Մոնյե

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն ԱՊԱ լրատվական գործակալության հետ զրույցում հաստատել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Փարիզում: Մոնյեն նշել է, որ հանդիպումը տեղի կունենա այս տարվա նոյեմբերին:

Հիշեցնենք, որ երեկ ԵԽԽՎ-ի փոխնախագահ, հայ-ֆրանսիական բարեկամական խմբի փոխնախագահ Ռենե Ռուկեն հայտարարարել էր Օլանդի նախաձեռնության մասին՝ ավելացնելով, որ Ֆրանսիան մեծ ճնշում է գործադրում Ադրբեջանի վրա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում