Ղազախստանը սերտացնում է ԵՄ-ի հետ հարաբերությունները

Ղազախստանը սերտացնում է ԵՄ-ի հետ հարաբերությունները

Սեպտեմբերի 8-ին Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հանդիպել է եվրոպական երկների դիվանագիտական ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են Ղազախստան-ԵՄ ընդլայնված գործընկերության վերաբերյալ նոր համաձայանգրի կնքում:

Հանդիպումը կայացել է նոր համաձայնագրի վերաբերյալ վերջնական 8-րդ փուլի քննարկումների նախօրեին: Իդրիսովը նշել է. «Նոր համաձայնագիրը համապարփակ բնույթ կկրի և կարտացոլի ԵՄ-ի և Ղազախստանի հարաբերությունների հասուն և բազմավեկտոր բնյութը, որը հիմնված է ոչ միայն ընդհանուր շահերի, այլև ընդհանուր արժեքնեի, փոխադարձ հարգանքի և փոխադարձ շահի վրա: Դա պետք է լինի ամուր հիմք ԵՄ-ի հետ Ղազախստանի հարաբերությունների ավելի բարձր մակարդակ բարձրացնելու համար»:
Համաձայնագրի ռատիֆիկացումը սպասվում է այս տարվա աշնանը: Նոր համաձայնագրի առանցքային տարրերից մեկը առևտրա-ներդրումային ոլորտի մոդեռնիզիացիան է՝ հաշվի առնելով Ղազախստանի ՝ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը միանալու հեռանկարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում