ԼՂՀ-ը պատրաստ է ադրբեջանական կողմին փոխանցել ադրբեջանցի անչափահաս սահմանախախտին

ԼՂՀ-ը պատրաստ է ադրբեջանական կողմին փոխանցել ադրբեջանցի անչափահաս սահմանախախտին

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, հետևելով ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստակամություն են հայտնել ադրբեջանական կողմին փոխանցել Մարտակերտի շրջանում սահմանը հատած ադրբեջանցի անչափահասին:

Այս մասին ասվում է ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովի տարածած հայտարարության մեջ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները, ցուցաբերելով բարի կամք և կողմնակցություն ժնևյան կոնվենցիաների դրույթներին, պատրաստ են ադրբեջանական կողմին փոխանցել 2014թ. սեպտեմբերի 5-ին ԼՂՀ սահմանը Մարտակերտի շրջանում ինքնուրույն հատած և ԼՂՀ համապատասխան ծառայությունների կողմից ձերբակալված Ջավիդ Սամիրօղլու Մուզաֆարզադեին՝ 1999թ. ծնված, Ադրբեջանի Հանրապետության Միր-Բաշիր քաղաքի անչափահաս բնակչին:

ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների պետական հանձնաժողովը կատարվածի մասին ժամանակին տեղեկացրել է Արցախի Հանրապետությունում հավատարմագրված ԿԽՄԿ և ԵԱՀԿ գրասենյակներին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում