Ադրբեջանցի պատգամավորը նոր լարվածություն է ստեղծել Իրանի եւ Ադրբեջանի միջև

Ադրբեջանցի պատգամավորը նոր լարվածություն է ստեղծել Իրանի եւ Ադրբեջանի միջև

Ադրբեջանում Իրանի դեսպանատունը խստորեն է անդրադարձել երեկ Բաքվում անցկացված Աշխարհի ադրբեջանցիների համագումարին, որի ժամանակ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Յանուս Ռուստամխանլըն կոչ է արել մասնատել Իրանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով virtualaz.org-ը, Բաքվում Իրանի դեսպանատունը հանդես է եկել հայտարարությամբ, որում խստորեն դատապարտել է այդ նիստը, եւ Աշխարհի ադրբեջանցիների կոնգրեսին մեղադրել Իրանում անջատողականություն սերմանելու ձգտումների մեջ: Այս մասին նշվում է Բաքվում Իրանի դեսպանատան պաշտոնական կայքում:

«Այդ նիստում իրանական եւ ադրբեջանական ժողովուրդների թշնամիներին երկար տարիներ ծառայած անձինք այժմ սպառնում են երկու երկրների միջեւ հարաբերությունների ընդլայնմանը, եւ սիոնիստական ռեժիմի հետ միասին զբաղվում են մեր երկու ազգերի միջեւ բարեկամության թուլացմամբ ու անջատողական մտքեր տարածելով», -ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաեւ, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատունը անպատասխան չի թողնի Իրանի նկատմամբ Կոնգրեսի դրսեւորած անհարգալից վերաբերմունքը, եւ հետամուտ է լինելու հասնել իրանական ժողովրդին հասցված վիրավորանքների իրավական գնահատականին:

«Իհարկե, պաշտոնական Բաքուն կարող է հայտարարել եւ «արդարանալ», թե Ռուստամխանլըն ընդդիմադիր է, եւ նրա անջատողական կոչերը ոչ մի կապ չունեն իր հետ: Հարցն այն էէ’ արդյոք կհավատա՞ դրան Իրանը, ինչի մասին խիստ կասկածում ենք», -գրում է կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում