Ստեփանակերտն աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկն է

Ստեփանակերտն աշխարհի ամենամաքուր քաղաքներից մեկն է

Ստեփանակերտը աշխարհի մաքրագույն քաղաքներից մեկն է: Այդ փաստը պնդելու համար կա գիտական հիմք, ինչն ապացուցում է քաղաքի երկրաքիմիական անձնագիրը: Այս մասին «Արմեպրես»-ին տեղեկացրեց Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի գիտական գծով փոխտնօրեն և շրջակա միջավայրի երկրաքիմիայի բաժնի ղեկավար Լիլիթ Սահակյանը:

«Առաջին աշխատանքը, որն իրականացրեցինք Արցախում, եղավ Ստեփանակերտի երկրաքիմիայի ուսումնասիրությունը: Իմ տասնհինգ տարվա գիտական փորձի ընթացքում սա առաջին դեպքն էր, երբ հետազոտվող քաղաքում չի հայտնաբերվում անտրոպոգեն սթրեսի նշանակալի հետևանքներ», – պատմեց Լիլիթ Սահակյանը:

Ըստ աշխարհագրական գիտությունների թեկնածուի, ով նաև ԼՂՀ գիտական կենտրոնի բաժիններից մեկի խորհրդատուն է, 2011 թվականից ՀՀ ԿԳՆ գիտպետկոմի և Արցախի կրթության նախարարության համաֆինանսավորմամբ առաջին անգամ Արցախի տարածքի համար Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնը, ԼՂՀ գիտական կենտրոնի հետ համատեղ, իրականացնում է Արցախի տարածքում երկրաքիմիայի ուսումնասիրությունը: Աշխատանքներն ուղղված են ոչ միայն գիտական նպատակներին, այլ նաև Արցախի գիտական կենտրոնի համար մասնագետներ պատրաստելուն, ովքեր հետ ագայում արդեն ինքնուրույն կկատարեն հետազոտություններ:

Ստեփանակերտում հաջողությամբ կատարված հետազոտության արդյունք դարձավ Էկոլոգոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի և Արցախի գիտական կենտրոնի համատեղ ջանքերով իրականացված’ ԼՂՀ ջրահավաք ավազանների ջրերի և հատակային նստվածքների ուսումնասիրությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում