Օլանդի նախկին ընկերուհու գիրքը ռեկորդներ է սահմանում

Օլանդի նախկին ընկերուհու գիրքը ռեկորդներ է սահմանում

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախկին ընկերուհու՝ Վալերի Թրիերվեյլերի «Շնորհակալություն ակնթարթի համար» աղմուկ հանած գիրքը անսովոր պահանջարկ է վայելում. GfK հետազոտական ընկերության տվյալներով վաճառքների առաջին չորս օրվա ընթացքում (սեպտեմբերի 4-7-ը) իրացվել է գրքի 145 հազար օրինակ:

Թրիերվեյլերի ներկայացրած պատմությունը խանութների վաճառասեղաններին հայտնվել է անցած հինգշաբթի օրը: Գրքում Օլանդի նախկին ընկերուհին ընթերցողներին պատմել է Ֆրանսիայի ներկայիս նախագահի հետ համատեղ կյանքի առանձին մանրամասների մասին եւ ներկայացրել այդ շրջանում իր արած դիտարկումները: Մասնավորապես, Թրիերվեյլերը գրում է Օլանդի իշխանության գալու ուղու, նրա դատողությունների մասին, ինչպես նաեւ ներկայացնում է իրենց սկանդալային խզման մանրամասները:

Փորձագետները նշում են, որ վերջին տասը տարում նման հաջողության են հասել միայն գեղարվեստական գրականության բեսթսելերները եւ կոմիքսների մի քանի գրքեր: Իսկ ինչ վերաբերում է Ֆրանսիայի նախագահների կամ առաջին տիկինների գրքերին, ապա դրանց վաճառքները լավագույն դեպքում մեկնարկել են 40-60 հազար նմուշօրինակով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում