Վրաստանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Բաքու

Վրաստանի վարչապետը երկօրյա այցով կմեկնի Բաքու

Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական Trend գործակալությունը:

Գարիբաշվիլին Բաքվում կլինի սեպտեմբերի 11-ին: Այցի ընթացքում Վրաստանի վարչապետը հանդիպումներ կունենա Ադրբեջանի ղեկավարության հետ: Հանդիպումներ կլինեն նաև երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմերով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում