Թուրքիան չի բավարարում ԵՄ առաջադրած չափանիշներին

Թուրքիան չի բավարարում ԵՄ առաջադրած չափանիշներին

Վերջին տարիների ընթացքում Թուրքիան զգալիորեն նահանջել է հիմնարար իրավունքների գերակայության հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով թուրքական «Զաման» պարբերականը, այս մասին հայտարարել է Թուրքիայում ԵՄ նախկին դեսպան Մարկ Պիերինին:

Նա արձանագրել է, որ Թուրքիան այլև չի կարողանում բավարարել ԵՄ կողմից առաջադրված չափանիշները: Մասնավորապես Պիերինին ընդգծել է, որ Թուրքիան վերջին 15 տարիների ընթացքում նահանջ է կատարել օրենքի գերակայության, հիմնարար իրավունքների և ազատությունների, գլխավորապես մամուլի ազատության հարցերում: Նա զգուշացրել է, որ եթե Թուրքիայի իշխանությունները արագ և բացահայտ կերպով չկարողանան երկրում հաստատել օրենքի գերակայությունը, ապա երկիրը կշարունակի ԵՄ-ի հետ մնալ նույն հարաբերություններում’ չստանալով լիիրավ անդամի կարգավիճակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում