Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտակարգ ժողով է գումարվել

Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտակարգ ժողով է գումարվել

Թուրքիայի վարչապետի գրասենյակում արտակարգ ժողով է գումարվել, որին մասնակցում են երկրի պաշտպանական կառույցների ներկայացուցիչները: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Նեջդեթ Օզելը, ազգային պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը, փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրօղլուն, Ազգային հետախուզական ծառայության ղեկավար Հաքան Ֆիդանը, ինչպես նաև այլ հրամանատարներ: Ժողովը ղեկավարում է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Դեռևս չի հաղորդվում, թե ինչ թեմա է քննարկվում հանդիպման ժամանակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում