Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է Ալիևի հետ

Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է Ալիևի հետ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է Իսրայելի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը, որը Բաքու է ժամանել մասնակցելու ADEX 2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին:

Իսրայելի պաշտպանության նախարար Յալոնն առաջին անգամ է պաշտոնական այցով Ադրբեջանում լինում: Իսկ այցը կտևի երկու օր, որի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի և իր կոլեգա Զաքիր Հասանովի հետ:

Սեպտեմբերի 11-13-ը Բաքվում կկայնա ռազմարդյունաբերության առաջին միջազգային ցուցահանդես ADEX 2014-ը:

Նրանում կներկայցվն Իսրայելի 16 ընկերություններ:Ամենայն հավանականությամբ, ինչպես տեղեկացնում է Haqqin.az կայքը, Յալոնը կմասնակցի  ցուցահանդեսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում