Վրաստանի նախագահը որոշել է պաշտոնապես ամուսնանալ

Վրաստանի նախագահը որոշել է պաշտոնապես ամուսնանալ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստվում է պաշտոնապես ամուսնանալ իր քաղաքացիական կնոջ’ Մակա Չիչուայի հետ: Նախագահի շրջապատից ստացված տեղեկության համաձայն’ ամուսնությունը պետք է տեղի ունենա մոտ օրերին: Այս մասին հայտնում է «Գրուզիա Օնլայն» լրատվական գործակալությունը:

Գեորգի Մարգվելաշվիլին և Մակա Չիչուան երկար տարիներ ապրում են միասին: Ժամանակին նրանց ծանոթացրել են իրենց երեխաները’ Մաշոն եւ Աննան եւ ամեն ինչ արել, որպեսզի նրանք միասին լինեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում