Պուտինը և Նազարբաևը կբանակցեն

Պուտինը և Նազարբաևը կբանակցեն

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Շանհայի համագործակցության կազմակերպության Դուշանբեյում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ: Այս մասին լրատվամիջջոցներին տեղեկացրել է ռուս առաջնորդի օգնական Յուրի Ուշակովը:

Շանհայյան համագործակցության կազմակերպության հավաքը կկայանա սեպտեմբերի 11-12-ը,իսկ Պուտինի և Նազարբաևի երկկողմ հանդիպումը նախատեսված է երկրորդ օրը:

«Անշուշտ, կքննարկվեն եվրասիական ինտեգրացիայի հետագա զարգացման հեռանկարները, այդ ամենը կդիտարկվի նաև Ուկրաինայի ՜ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը ստորագրելու համատքեստում», – ընգծել է Պուտինի օգնականը՝ հավելելով, որ կքննարկվ նաև փոխգործակցության հարցերը ԱՄՆ-ի և մի շարք այլ երկրների կողմից կիրառված սանկցիաների պարագայում:

Ընդհանուր առմամբ կքննարկվեն ռուս-ղազախական հարաբերությունների լայն սպեկտրը:
Պուտինը և Նազարբաևը պլանավորում են ուսումնասիրել համագործակցության նոր ուղղությունները ատոմային էներգետիկայի, տիեզերքի ոլորտներում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում