Օբաման հրապարակել է «Իսլամական պետություն» դեմ պայքարելու ռազմավարությունը

Օբաման հրապարակել է «Իսլամական պետություն» դեմ պայքարելու ռազմավարությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը հանդես է եկել ամերիկացիներին ուղղված ելույթով, որտեղ նաև բացահայտել է, թե ինչպես է պայքար մղելու Իրաքի տարածքում գտնվող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ:

Ինչպես տեղեկացնում է «Интерфакс»-ը, ԱՄՆ-ն կշարունակի օդային հարվածներ հասցնել ահաբեկիչներին: Օբաման նշել է, որ ԱՄՆ-ն արդեն իսկ 150 հարված է հասցրել «Իսլամական պետության դիրքերին, որոնք գտնվում են Իրաքի տարածքում:

Դա մեծապես օգնել է Իրաքի զորքերին և կանխել է այն աննախադեպ բռնությունները, որոնք կիրառում են այս խմբավորման ներկայացուցիչները: Օբամայի խոսքերով, ԱՄՆ-ն կպայքարի «Իսլամական պետության» դեմ, որտեղ էլ որ նրանք լինեն:

Իրաք կուղարկվեն ռազմական փորձագետներ, որոնք կսովորեցնեն Իրաքի բանակի զինվորներին պայքարել իսլամիստնյերի դեմ: Իրաքի բանակին և քրդական զինված խմբավորումներին կտրամադրվեն նաև հետախուզական տվյալներ: ԱՄն-ն նաև մեծ քանակության հումանիտար օգնություն կուղարկի իրաքցիներին, քրդերին և սիրական փախստականներին: Օբաման հայտնել է նաև «Իսլամական պետության» դեմ կոալիցիա կազմելու մտադրության մասին, որի մեջ կմտնեն ՆԱՏՕ-ի գործընկերները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում