Իրանի և Ռուսաստանի միջեւ կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը

Իրանի և Ռուսաստանի միջեւ կվերականգնվի ուղիղ ավիահաղորդակցությունը

Թեհրանի եւ Մոսկվայի միջեւ ուղիղ մարդատար ավիահաղորդակցությունը կվերականգնվի սեպտեմբերի 23-ին: Այդ մասին հաղորդել է IRNA գործակալությունը՝ հղում անելով Iran Air իրանական ավիաընկերությանը:

Նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ Թեհրանի Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանի եւ մոսկովյան Շերեմետեւոյի միջեւ չվերթները կիրականացվեն երեքշաբթի օրերին: Թռիչքի տեւողությունը կկազմի մոտ հինգուկես ժամ:

Իրանի եւ Ռուսաստանի միջեւ մարդատար ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2012 թվականին տեխնիկական խնդիրների պատճառով, որոնք իրանական կողմում ծագել էին արեւմտյան պատժամիջոցների սահմանումից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում