Ադրբեջանցի ընդդամդիրը ՝ ինտիմ սկանդալի թիրախում

Ադրբեջանցի ընդդամդիրը ՝ ինտիմ սկանդալի թիրախում

Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների խախտումները կարծես թե սովորական են դառնում, իսկ ընդդիադիրներին հետապնդելը՝ օրինաչափություն: Ալիևյան վարչակարգի թեթև ձեռքով ընդդամդիրներից շատերը վերածվում են «թմրամոլների» և փակվում ճաղերի ետևում:

Մեր հարևան երկրում չեն խորշում դիմելու ամենաստոր մեթոդների՝ փորձելով քաղաքական և քաղաքացիական հարթակից հանել բոլոր այլախոհներին:Մեթոդներից մեկն էլ ընդդիմադիրների անձնական և ինտիմ կյանքի հասարակայնացնում է: Մեկ անգամ չէ, որ ընդդամդիրների ինտիմ կյանքը պատկերով վիդեոները և նկարները ողողել են համացանցը և դառնում  են բուռն քննարկումների առարկա: Այս անգամ էլ նման քաղաքականության զոհը դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի Սաիդ Նուրին, ով մեկ շաբաթից ավել է չի կարողանում դուրս գալ երկրից:

Նուրիին Ադրբեջանի դատախազությունը արգելում է երկրից դուրս գալ, քանի որ նա քրեական գործի առչությամբ պետք է ցուցմունք տա:
ԱՄՆ-ի դեսպանատունը և Պետդեպարտամենտը պահանջել են Ադրբեջանից հստակություն մտցնել Նուրիի հետ կապված:Նուրիին մեղադրվում է Ադրբեջանում ԱՄՆ-ի գործակալը լինելու մեջ: Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ի, Նուրին «Յենի Ֆիկիր» երիտասարդակա կազմակերպության փոխնախագահն է, որն իբր թե 2005թ-ին գունավոր հեղափոխություն պետք է իրականացներ Ադրբեջանում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում