ԵՄ-Ղազախստան հարաբերությունները՝ նոր համաձայնագրից առաջ

ԵՄ-Ղազախստան հարաբերությունները՝ նոր համաձայնագրից առաջ

Ղազախստանի ԱԳ նախարար Երլան Իդրիսովը հանդիպել է ԵՄ-ի Արևելյան գործընկերության, Ռուսաստանի և Կենտորնական Ասիայի հարցերով ղեկավար, ԵԱՀԿ-ի արտաքին գործերի եվրոպական ծառայության ղեկավար Գուննար Վիգանդոմի հետ: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությւոնը՝ հղում կատարելով Ղազախստանի ԱԳ նախարարության պաշտոնական կայքին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Ղազախստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագրի կնքման շուրջ ընթացող բանակցությունների ութերորդ փուլը:
Ընգծվել է, որ կողմերը մասշտաբային աշխատանք են իրականացրել բանակցային գործընթացում և հաջողությամբ հասել են ութերորդ փուլին:

Իդրիսովն ընգծել է, որ նոր համաձայանգիրը աճող փոխադարձ հետաքրքրության գրավականն է և ավելի սերտ արտոնյալ գործակցության ստեծման հիմքը, որը հնարավորություն կտա եվրոպական ներդրողներին նպաստել Ղազախստանի տնտեսության զարգացմանը:

Քննարկվել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման այլ հացեր ևս , որոնց թվում են վիզայի ազատականացումը, տնտեսական համագործակցությունը, տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր:

Վերջին մի քանի տարիների ընթացքում ԵՄ-ն հանդիսանում է Ղազասխատանի առաջատար առևտրային և ներրդրումային գործընկերը:

2013թ-ի ընթացքում ԵՄ-Ղազախստան ապրանքաշրջանառությունը կազմել է 53.4 միլիարդ դոլար: Իսկ 2014թ-ի առաջին կիսամյակի տվյալներով 28.4 միլարդ դոլար է, որը համապատասխանում է Ղազախստանի արտաքին առևտրաշրջանառության 54.7 տոկոսին:

Ղազախստանի տնտեսության օտարերկյա կապիտալի 49 տոկոսը բաժին է ընկնում ԵՄ-ին: 1993-2014թթ-ի ընթացքում ԵՄ-ն շուրջ 92.7 միլիարդ է ներդրել Ղազախստանում, իկ ընդհանուր ներդրումները կազմել են ընդամենը 189.7 միլիարդ դոլար է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում