Վրաստանի նախագահի այցն ԱՄՆ ձախողվել Է

Վրաստանի նախագահի այցն ԱՄՆ ձախողվել Է

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին սեպտեմբերի 11-ին հայտարարել Է, որ իր ուղեւորությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջան, որը սեպտեմբերի 21-ից մինչեւ 30-ը տեղի Է ունենալու Նյու Յորքում, ձախողվել Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիա»-ին:

«ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան իմ այցը ձախողված Է… Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ լուրջ աշխատանք Է կատարվել այդ այցին խանգարելու համար»,-ասել Է Մարգվելաշվիլին:

Վրաստանի արտաքին գործերի նախարար Մայա Փանջիկիձեն ավելի վաղ հայտարարել Է, որ իր գերատեսչությունը կոնսուլտացիաներ Է վարում նախագահի վարչակազմի հետ, որպեսզի պետության ղեկավարը հրաժարվի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջան ուղեւորությունից: Բացի այդ, սեպտեմբերի 10-ին Փանջիկիձեն անձնական հանդիպում Է ունենել նախագահի հետ: Կողմերը գոհ Էին մնացել կայացած բանակցություններից, բայց վերջնական որոշում չԷր ընդունել:

Վրաստանի նախկին վարչապետ եւ իշխող «Վրացական երազանք» կոալիցիայի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին, մեկնաբանելով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջան հանրապետությունից երկու պատվիրակությունների ուղեւորման հետ կապված իրադրությունը, նշել Է, թե շատ տգեղ կլինի, եթե «փոքրիկ, աղքատ երկրից Ամերիկա մեկնի երկու առանձին պատվիրակություն»: Իվանիշվիլին համակարծիք Է նախարարների կաբինետի անդամների մեծամասնության հետ, որ ՄԱԿ-ի ԳԱ-ում վրացական պատվիրակությունը պետք Է ներկայացնի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում