Թուրքիան իսլամիստների շարքերը լրացրած երկրների տասնյակում է

Թուրքիան իսլամիստների շարքերը լրացրած երկրների տասնյակում է

Թուրքիան Սիրիայի եւ Իրաքի հյուսիսային զավթած տարածքներում Իսլամական պետություն (խալիֆայություն) հռչակած «Իրաքի եւ Լեւանտի իսլամական պետություն» (ԻԼԻՊ) ահաբեկչական խմբավորման շարքերը ջիհադական մարտիկներով լրացրած երկրների տասնյակում է: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական Die Zeit թերթը:

Թերթը սեփական հետազոտությունների հիման վրա ցուցակ է պատրաստել, որում ԻԼԻՊ-ին մարտիկներով ապահոված երկրների շարքը գլխավորում է Թունիսը (3000 մարդ), իսկ 9-րդ տեղում Թուրքիան է (400 մարդ): ԻԼԻՊ-ի մարտիկներ մատակարարած երկրների առաջին տասնյակում տեղ են գտել նաեւ Սաուդյան Արաբիան, Մարոկոն, Հորդանանը, Ռուսաստանը, Լիբիան, Ֆրանսիան, Գերմանիան եւ Եգիպտոսը: Երկրորդ տասնյակում Պակիստանին հաջորդում են Ադրբեջանը, Ալժիրը, Պաղեստինը, Ղազախստանը, Կոսովոն, Եմենը եւ ուրիշներ:

Հենվելով International Centre for the Study of Radicalisation-ի, CNN-ի, Economist-ի եւ Եվրոպայի անվտանգության միավորումների տվյալներին, թերթի պատրաստած ցուցակի համաձայն’ ԻԼԻՊ-ի կազմում Իրաքի եւ Սիրիայի կառավարական ուժերի դեմ կռվում են 40 երկրներից եկած մարտիկներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում