ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը հասանելի են նաեւ առցանց

ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսերը հասանելի են նաեւ առցանց

Արցախի վերաբնակեցման եւ զարգացման գաղափարի կողմնակիցներն այսուհետև կարող են ԼՂՀ ազգային վիճակախաղի տոմսեր գնել նաեւ առցանց: Դրա համար անհրաժեշտ է այցելել ԼՂՀ ազգային վիճակախաղի պաշտոնական կայքէջ՝ nkrlottery.am եւ հետեւել հրահանգներին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս տարի վաճառքի է հանվել 300 հազար տոմս, որից վաճառվել է 130 հազարը: Գնորդները հիմնականում ԼՂՀ-ից, ՀՀ-ից, Ռուսաստանից եւ Իրանի Իսլամական Հանրապետությունից են: Կազմակերպիչների խոսքերով’ սփյուռքից անընդհատ հնչում են դրական արձագանքներ վիճակախաղի եւ վերաբնակեցման գաղափարի հետ կապված: Կազմակերպիչները վստահ են’ առցանց վաճառքը հնարավորություն կտա, որ ավելի մեծ թվով սփյուռքահայեր մասնակցեն վիճակահանությանը:

ԼՂՀ ազգային վիճակախաղի տոսմերի վաճառքից ստացված գումարը կուղղվի ԼՂՀ Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր համայնքին: Համայնքում նախորդ տարվա վիճակահանության գումարներով արդեն կառուցվել է 10 տուն, եւս 10 տան շինարարություն արդեն մեկնարկել է: Նախատեսվում է Իշխանաձոր համայնքում կառուցել 37 տուն: Ազգային վիճակախաղում խաղարկվելու են բնակարաններ, գորգեր: Վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 28-Ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում