Արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի Է ենթարկվել Լոնդոնում
Նմանատիպ
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի ավտոշարասյունը վթարի Է ենթարկվել Լոնդոնի կենտրոնում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին:
Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 10-ին, երբ Եղիսաբեթ Երկրորդ թագուհու թոռը ոստիկանների ուղեկցությամբ գնում Էր Invictus Games մրցումներին: Ուղեկցող մոտոցիկլավարներից մեկը մեծ արագությամբ բախվել է տաքսիին:
Հակաահաբեկչական անվտանգության հրահանգների համաձայն՝ Range Rover-ի վարորդը, որով գնում Էր արքայազն Հարրին, չԷր կարող կանգ առնել վթարի պահին: Նա արգելակել Է միայն մի քանի հարյուր մետր անց:
Հաղորդվում Է, որ 29-ամյա Հարրին սարսափահար վիճակում Է եղել: Նա ձեռքերով բռնել Էր գլուխը եւ անընդհատ հետ Էր նայում:
Վթարի ենթարկված մոտոցիկլավարն ու տաքսու վարորդը տեղափոխվել են հիվանդանոց: Մոտոցիկլավարին շուտով դուրս են գրել, իսկ տաքսու վարորդը կայուն վիճակում Է:
Լոնդոնի ոստիկանությունն արդեն այդ պատահարի հետաքննություն Է սկսել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում