Սիրիական բանակը Հալեպի մերձակայքում զինյալների մեքենաներ է ոչնչացրել

Սիրիական բանակը Հալեպի մերձակայքում զինյալների մեքենաներ է ոչնչացրել

Սիրիայի զինված ուժերը սեպտեմբերի 12-ին Հալեպի Համիմա և Ռիթյան բնակավայրերի մոտ զինյալների 5 մեքենա են ոչնչացրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալաությունը, բացի այդ, տասնյակ զինյալներ են սպանվել Հալեպի Աշրաֆիե, ալ Բաբ, Քաֆր Համրա, Խան Տուման, Ռամուսա, ինչպես նաև հին Հալեպի Բանի Զեյդ թաղամասերում:

Լիբանանյան «Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Հալեպի Տաանա գյուղում սիրիական բանակի հետ բախումների ժամանակ սպանվել է ԴԱԻՇ խմբավորման ղեկավար Աբու Հաֆս ալ Յամինին:

Զինված ընդդիմությունը ռմբակոծել է Դամասկոսի բնակելի թաղամասերը: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ ռումբերը պայթել են Սալհիե փողոցում և Շաալան հրապարակում: Ռումբերի ընկնելու հետևանքով 2 մարդ զոհվել, ևս 20-ը վիրավորվել է:

Դամասկոսի մերձակա Քանաքեր գյուղաքաղաքում սիրիական բանակը բեռնատար է ոչնչացրել, որտեղ զինյալներ և մեծ քանակությամբ զենքեր են եղել:

ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական եռամյա հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 150 հազարը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում