Ադրբեջանը և ՀԱՀ-ը ուղղաթիռների համատեղ արտադրություն կսկսեն

Ադրբեջանը և ՀԱՀ-ը ուղղաթիռների համատեղ արտադրություն կսկսեն

Հարավամերիկյան Paramount Group-ը համաձայնագիր է ստորագրել ադրբեջանական AirTechServices Corporation-ի հետ Paramount Aerospace Azerbaijan ընկերություն ստեղծելու վերաբերյալ, որը կզբաղվի ուղղաթիռների և որոշ տեսակ ինքնաթիռների մոդեռնիզիացիայով: Այս մասին տեղեկացնում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով defenceweb.co.za-ին:

Համաձայանգիրը կնքվել է ADEX 2014 միջազգային ռազմական արդյունաբերության ցուցահանդեսի ժամանակ:

Համաձայանգիրը կնքվել է Air Tech-ի խորհրդի ներկայացուցիչ Ֆուադ Սեիդալիևի և Paramount Group-ի գործադիր տնօրեն Այվար Իչիկովիչի կողմից:
ADEX-ի ժամանակ Paramount-ը հայտարարել է, որ զրահամեքենաների վեց նմուշ տվել է Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարությանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում