Ռուսաստանցիներին հատկապես վախեցնում Է գների աճը

Ռուսաստանցիներին հատկապես վախեցնում Է գների աճը

Աղքատության, գործազրկության եւ կոռուպցիայի կապակցությամբ ռուսաստանցիների անհանգստության մակարդակը վերջին տարվա ընթացքում զգալիորեն նվազել Է. այժմ նրանց ամենից շատ անհանգստացնում Է գների աճը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս տվյալները սեպտեմբերի 12-ին «Ինտերֆաքս»-ին հայտնել են «Լեւադա-կենտրոնում»՝ ամփոփելով համառուսաստանյան օգոստոսյան հարցման արդյունքները:

Բնակչության չքավորությունը եւ աղքատացումը Ռուսաստանի ամենագլխավոր խնդիրներից մեկն Է համարել հարցման մասնակիցների 40 տոկոսը (2013 թվականի 55 տոկոսի դիմաց): Գործազրկության աճն անհանգստացնում Է 26 տոկոսին (մեկ տարի առաջ՝ 36 տոկոս), նույնքան հարցվածների Էլ անհանգստացնում Է երկրում տիրող կոռուպցիան եւ կաշառակերությունը (26 տոկոս՝ 2013 թվականի 39 տոկոսի դիմաց):

Ինչպես ցույց Է տվել հարցումը, ռուսաստանցիների մեծամասնության գլխավոր վախը մնում Է գների բարձրացումը՝ 71 տոկոս մեկ տարի առաջվա 69 տոկոսի դիմաց:

Տնտեսության ճգնաժամը, արդյունաբերության եւ գյուղատնտեսության վատ վիճակն անհանգստացնում Է հարցվածների 28 տոկոսին (2013 թվականին՝ 29 տոկոս), եկվորների, միգրանտների ներհոսքը՝ 24 տոկոսին (27 տոկոս), բուժսպասարկման շատ տեսակների անմատչելիությունը, ինչպես եւ անցյալ տարի, անհանգստացնում Է ռուսաստանցիների 23 տոկոսին:

Սոցիոլոգները նշում են, որ ռուսաստանցիներին ավելի քիչ Է սկսել հուզել «բարոյականության եւ մշակույթի ճգնաժամը» (18 տոկոս՝ 2013 թվականի 30 տոկոսի դիմաց) եւ թմրամոլության աճը (14 տոկոս եւ 22 տոկոս՝ համապատասխանաբար):

Լեւադա-Կենտրոնի հարցումը ցույց Է տվել, որ ռուսաստանցիներին այժմ ամենից քիչն են հուզում իշխանության թեւերի միջեւ առկա հակամարտությունները, քաղաքացիական իրավունքների, ժողովրդավարական ազատությունների սահմանափակումը (3-ական տոկոս):

Հետևեք մեզ նաև Telegram-ում