Մոսկվան ԵՄ-ի պատժամիջոցներին կհակազդի հանգիստ, բայց համարժեք

Մոսկվան ԵՄ-ի պատժամիջոցներին կհակազդի հանգիստ, բայց համարժեք

Ռուսաստանը Եվրամիության նոր պատժամիջոցներին կհակազդի հանգիստ, բայց համարժեք: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 12-ին հայտարարել Է ՌԴ-ի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք հակազդելու ենք հանգիստ, համարժեք՝ ելնելով նախեւառաջ մեր շահերի պաշտպանության անհրաժեշտությունից»,-ասել Է Լավրովը՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում:

Ինչպես արդեն հաղորդվել Է, Եվրամիությունը նոր պատժամիջոցների փաթեթի շրջանակներում սահմանափակել Է Ռուսաստանի վառելիքաԷներգետիկական երեք ընկերությունների՝ «Ռոսնեւտ»-ի, «Տրանսնեւտ»-ի, «Գազպրոմ նեւտ»-ի մուտքը ԵՄ-ի կապիտալի շուկաներ: Նոր պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների անվանումները սեպտեմբերի 12-ին հրապարակվել են Եվրամիության Պաշտոնական հանդեսում: ԵՄ-ն նաեւ սահմանափակումներ Է մտցրել Ռուսաստանի հինգ բանկերի՝ Սբերբանկին, ՎՏԲ-ին, Գազպրոմբանկին, ՎԷԲ-ին եւ Ռոսսելխոզբանկին, փոխառություններ եւ ներդրումա յին ծառայություններ տրամադրելու վրա:

Եվրամիությունը արգելք Է սահմանել Ռուսաստանի երեք խոշորագույն պաշտպանական կոնցեռնների՝ «Ուրալվագոնզավոդ»-ի, «Օբորոնպրոմ»-ի եւ Միավորված ավիաշինական կորպորացիայի համար պարտային ֆինանսավորման կազմակերպման վրա: ԵՄ-ի պատժիչ ցուցակում ներառվել են ՌԴ-ի ինը պաշտպանական կոնցեռններ՝ «Սիրիուս»-ը, «Ստանկոինստումենտ»-ը, «Խիմկոմպոզիտ»-ը, «Կալաշնիկով» կոնցեռնը, Տուլայի զինագործարանը, «Մեքենաշինության տեխնոլոգիաներ»-ը, «Ալմազ Անտեյ»-ը, «Բազալտ»-ը եւ «Բարձրճշգրիտ համալիրներ»-ը: Այսօրվանից արգելվում են այդ ընկերություններին կրկնակի նշանակության եվրոպական տեխնոլոգիաների մատակարարումները:

Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար սեւ ցուցակում մտցրել Է եւս 24 անուն՝ դրա ֆիգուրանտների ընդհանուր թիվը հասցնելով 119-ի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում