Քերիին չհաջողվեց համոզել Թուրքիային

Քերիին չհաջողվեց համոզել Թուրքիային

ԱՄՆ-ի Պետդեպ-ի ղեկավար Ջոն Քերին սեպտեմբերի 12-ին պաշտոնական այցով մեկնել է Անակարա՝ բանակցելու ջիհանդիստների դեմ պայքարի ռազմավարության շուրջ, քան որ Թուրքիան պատրաստակամություն է հայտնել հումանիտար օգնություն տրամադրել, սակայն չմասնակցել ռազմական գործողություններին:

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիթ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվածություն ձեռք բերեցին շարունակել կիսվել հետախուզության տվյալներով:

Ինչպես տեղեկացնում է Hurriyet-ը, կողմերը պայմանավորվածություն ձեռք բերեցին նաև աջակցություն ցույց տալ Սիրիայի ընդդիմությանը: Այցը շրջանակներում,  որին նախորդել է իրադարձությունը, երբ Թուրքիան հրաժարվել էր իր օդային տարածքը տրամադրել իսլամիստների դեմ պայքարի համար, Քերին հանդիպեց նաև վարչապետ Ահմեդ Դավութօղլուի և ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուի հետ:

«Մենք կարևոր գործընկերներ ենք և ոչ միայն ՆԱՏՕ-ի շրջանակներում: Մենք համատեղ կիսում ենք մտահոգությունները Լիբիյայում, Մալիում, Աֆրիկայում և ամբողջ Մերձավոր Արևելքում և ,իհարկե, Իրաքում տեղի ունեցող իրադարձությունների շուրջ:Այսպսիով, կան շատ հարցեր , որոնք պետք է քննարկենք»,- հայտարարել է Քերին:

Հանդիպման ընթացքում Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան միշտ պատրաստ է հումանիտար օգնություն տրամադրել՝ կապված քննարկվող խնդիրների հետ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում