Թեհրանում մեկնարկել են Իրանի 46-րդ Համահայկական խաղերը

Թեհրանում մեկնարկել են Իրանի 46-րդ Համահայկական խաղերը

Թեհրանում մեկնարկել են Իրանի 46-րդ Համահայկական խաղերը’ աշխարհի տարբեր երկրներից ժամանած 900 մարզիկների մասնակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով իրանական Press TV լրատվական գործակալությունը, 10 օր տևող ամենամյա սպորտային մրցումներն անցկացվում են ութ մարզաձևերում’ բասկետբոլ, ֆուտբոլ, ձեռնագնդակ, թենիս, սեղանի թենիս, լող, լեռնագնացություն և ատլետիկա:

Երկար տարիներ Իրանի հայ մարզիկները մեծ հաջողությունների են հասել ամենատրբեր միջազգային մրցաշարերում: Անցյալ տարի համահայկական խաղերին մասնակցել է 350 իրանահայ մարզիկ’ նվաճելով Էթիկայի գավաթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում