Ռուսաստան գազ արտահանելը ինքնանպատակ չէ.SOCAR

Ռուսաստան գազ արտահանելը ինքնանպատակ չէ.SOCAR

Ռուսաստան գազ արտահանելը SOCAR ընկերության համար ինքնանպատակ չէ: Այդ մասին,ինչպես տեղեկացնում է Trend.az-ը, հայտնել է ընկերության գլխավոր տնօրեն Ռովնագ Աբդուլաևը:

Ավելի վաղ SOCAR–ը դադարեցրել է Ռուսաստան գազամատակարարումը՝ կապված Բաքու-Ղուբա ավտոճանապարհի կառուցման, ինչպես նաև գազատրանսպորտային ենթակռուցվածքների վերանորոգման աշխտանքների հետ:

Աբդուլլաևի խոսքերով, SOCAR–ի և Գազպրոմի միջև համաձայնագիրը կարող են դադարեցվել ցանկացած պահի, քանի որ պայմանագիրը այդ հնարավորությունն ընձեռում է:
«Երկրի գազատրանսպորտային և գազաբաշխիչ ենթկառուցվաքները վերակառուցման և նորոգման կարիք ունեն, որը վերաբերում է նաև Ադրբեջանի հյուսիային շրջաններին:Ավելացել է նաև երկրի գազահորերում պահուստային ֆոնդի պահպանման պահանջարկը, որը կապված է Վրաստանին մատակարարվող գազի մշտական աճող ծավալներով»,- ասել է SOCAR-ի տնօրենը:

SOCAR-ը 2014թ-ի առաջին կիսամյակում շուրջ 100 միլիոն խորանարդ մետ գազ է մատակարարել Ռուսաստանին, ի համեմատություն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի 876 միլիոնին: Մատակարարման ծավալների նվազումը կապված է ավելի վաղ իրականցված վերանորոգչա-վերականգնողական աշխատանքներով: Գազի մատակարարումը դադարեցվել էր 2014թ-ի հունվարին և վերականգնվել 2014թ-ի հունիսին: Սեպտեմբերի սկզբին կրկին հայտարարվեց գազի ժամանակավոր դադարեցման մասին:

2013թ-ին SOCAR–ը Ռուսաստանից ավելի քանի 1.37 միլիարդ խորանարդ մետր գազ էր գնել:

Համաձայն 2010թ-ին Բաքվում կնքված լրացուցիչ համաձայնագրի, 2011թ-ին Գազպրոմը պետք է ստանար 2 միլիարդ մետր խորանարդ գազ, իսկ 2012թ-ից 2միլարդից ավել: սակայն 2012թ-ի տվյալների համաձայն, Ադրբեջանական կողմը խոստացված քանակն այդպես էլ չի կարողացել ապահովել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում