ԱՄՆ Սենատը կքննի Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանների թեկնածությունները

ԱՄՆ Սենատը կքննի Հայաստանում և Ադրբեջանում իր դեսպանների թեկնածությունները

ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածությունները’ առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից:

 Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված թեկնածուի հարցը:

«Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռոբերտ Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Սենատում հնարավորություն է ընձեռում Կոնգրեսին վերահսկել ԱՄՆ հարաբերություններն Ադրբեջանի կառավարության հետ, որն ահագնորեն սրում է պատերազմական լարվածությունը տարածաշրջանում և ներքին ճնշումներն այլախոհների դեմ: Մենք ակնկալում ենք, որ Սեկուտայի թեկնածությունն ուշադիր և մանրամասն քննության կառնվի, ինչպես նաև’ ողջունում Հայսատանում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ռիչարդ Միլսին ընձեռված հնարավորությունը’ հանձնաժողովին ներկայացնելու Հայոց ցեղասպանության հ այրուրամյա տարելիցի ոգեկոչման արարողությունների և ավելի լայն առումով’ հայ-ամերիկյան հարաբերությունների խորացման և ամրապնդման վերաբերյալ իր ծրագրերը»,- ասել է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նաև խրախուսել է տեղի հայությանը’ նույն կոչով դիմել Կոնգրեսի իրենց ներկայացուցիչներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում