38 տարի առաջ՝ այս օրը, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը խեղդվելուց փրկեց 20 ուղևորների
16/09/2014 13:51
Նմանատիպ
Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
1976 թվականի սեպտեմբերի 16-ին, լեգենդար լողորդ Շավարշ Կարապետյանը փրկեց Երևանյան լիճը ընկած տրոլեյբուսի ուղևորներին։ Դեպքի պահին նա ավարտում էր ամենօրյա 20 կմ վազքը և, տեսնելով կատարվածը, անմիջապես նետվում է ջուրը’ օգնություն ցույց տալու խեղդվող մարդկանց։ Նրան օգնել է եղբայրը՝ Կամո Կարապետյանը։ 10 մետր խորության վրա, զրոյական տեսանելիության պայմաններում Շավարշ Կարապետյանը ոտքերով կոտրեց տրոլեյբուսի հետին ապակին և մեկ առ մեկ դուրս բերեց 20 ուղևորի։ Մյուս ուղևորներին փրկել չհաջողվեց։ Դրանից հետո Շավարշ Կարապետյանը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով։ Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում