Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադան լրացուցիչ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի նկատմամբ

Կանադայի իշխանությունները, հետեւելով ԱՄՆ-ին եւ Եվրամիությանը, Ուկրաինայի արեւելքի իրադարձությունների կապակցությամբ նույնպես լրացուցիչ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի նկատմամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ինչպես հայտարարել է Կանադայի արտաքին գործերի նախարար Ջոն Բերդը, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների 12-րդ փուլը պայմանավորված է Ուկրաինայի արեւելքում շարունակվող «ռուսական ագրեսիայով»:

Կանադայի նոր պատժիչ ցուցակում տեղ են գտել «Սբերբանկը», Միտիշչիի մեքենաշինական գործարանը, Կալինինի անվան մեքենաշինական գործարանը, Տիխոմիրովի անվան սարքաշինության գիտահետազոտական ինստիտուտը եւ այլ ձեռնարկություններ:

Բացի այդ, ցուցակում ներառվել են պաշտոնատար անձինք, որոնց այժմ արգելված է մուտքը Կանադայի տարածք, ինչպես նաեւ սառեցված են նրանց ակտիվները կանադական բանկերում: Նրանց թվում են Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարներ Յուրի Սադովենկոն եւ Դմիտրի Բուլգակովը, ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Նիկոլայ Բոգդանովսկին եւ ուրիշներ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում