Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

Լեոնարդո դի Կապրիոյին ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ են նշանակել

Ամերիկացի դերասան Լեոնարդո դի Կապրիոն նշանակել Է ՄԱԿ-ի խաղաղության դեսպանորդ եւ զբաղվելու Է մոլորակի կլիմայի խնդիրներով: Այդ մասին մամուլի ասուլիսում լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

«Պարոն դի Կապրիոն վստահության արժանի դեմք է շրջակա միջավայրի պահպանությանն ուղղված շարժման մեջ եւ կարող Է զորացնել կազմակերպության գործունեությունը»,- ասել է Պան Գի Մունը:

Նրա խոսքով՝ 39-ամյա դի Կապրիոն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ-ի գագաթնաժողովում ելույթ կունենա կլիմայի փոփոխման հիմնախնդիրների շուրջ:

Անցյալ տարվա նոյեմբերին դի Կապրիոն 3 մլն դոլար է նվիրաբերել Վայրի բնության համաշխարհային հիմնադրամին Նեպալում վագրերին պահպանելու եւ դրանց թիվն ավելացնելու համար: Դերասանը տակավին 1998 թվականին իր անունով ֆոնդ է հիմնել բնապահպանական գործունեության ասպարեզում դրամաշնորհներ տրամադրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում