Իրանը կասկածի տակ Է դնում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի լեգիտիմությունը

Իրանը կասկածի տակ Է դնում «Իսլամական պետության» դեմ միջազգային կոալիցիայի լեգիտիմությունը

Իրաքում և Սիրիայում գործող «Իսլամական պետություն» խմբավորման դեմ ԱՄՆ-ի գլխավորությամբ ստեղծվող միջազգային կոալիցիայի գործունեության իրավական հիմքերը կասկածներ են հարուցում:  Թեհրանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարզիե Աֆհամը:

«Միջազգային իրավունքի տեսանկյունից կոալիցիայի լեգիտիմությունը մեծ հարցականի տակ Է,-Աֆհամի խոսքը մեջբերել Է «Թասնիմ» իրանական գործակալությունը:-Այն ձեւավորվել Է առանց դրա համար գոյություն ունեցող ՄԱԿ-ի մեխանիզմների օգտագործման»,-հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում