Իրաքի նախագահը հայտարարել է, որ իրենց բավական են ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածները

Իրաքի նախագահը հայտարարել է, որ իրենց բավական են ԻԼԻՊ-ի դեմ օդային հարվածները

Իրաքում «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» դեմ պայքարելու համար անհրաժեշտ չէ արտասահմանյան աջակցությունը ցամաքային գործողություններում, դրա համար բավական են օդային հարվածները:

Այս մասին «Ասախի» թերթին տված հարցազրույցում նշել է Իրաքի նախագահ Ֆուադ Մաասումը: Նրա խոսքով, Իրաքը բավականաչափ զինվորներ ունի լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու համար: «Ես ողջունում եմ միջազգային հանրության ցանկացած օգնություն՝ ռազմական, մարդասիրական, տնտեսական: Այն, ինչ անհրաժեշտ է, օդային հարվածներն են»,- նշել է նախագահը:

Սեպտեմբերի 5-ին ԱՄՆ-ը հանդես է եկել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար նոր միջազգային կոալիցիա ստեղծելունախաձեռնությամբ: Սեպտեմբերի 8-ին պետքարտուղարությունը տեղեկացրել է, որ ԻԼԻՊ-ի դեմ պայքարում օգնության ձեռք են մեկնել ավելի քան 40 երկիր:

Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Նինվեի մարզում ԻԼԻՊ-ի դեմ իրաքյան ուժերի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է կազմակերպության ղեկավար Աբու Աբդ Ալլահը: Մյուս կողմից Բաշմարքի ուժերը ԻԼԻՊ-ից ազատագրել են Արբիլի արևմուտքում Խազիր շրջանի 5 գյուղ: Սա կարևոր ռազմավարական քայլ է, որը կնպաստի քաղաքներ գրավելուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում