Հոմսի մարզում մեկ օրում մոտ 50 մարդ է զոհվել

Հոմսի մարզում մեկ օրում մոտ 50 մարդ է զոհվել

Սիրայի կառավարական ուժերի ռմբակոծության հետևանքով սեպտեմբերի 17-ին Հոմսի մարզի Թալբիսիա քաղաքում մոտ 50 մարդ է զոհվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, կառավարական ուժերը ռմբակոծել են զինված ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող շրջանները, որի հետևանքով 48 մարդ է զոհվել, այդ թվու մ՝ կանայք և երեխաներ: Միևնույն ժամանակ, սիրիական ՍԱՆԱ գործակալությունը տեղեկացնում է, որ Թալբիսիա գյուղաքաղաքում բախումների ժամանակ տասնյակ զինյալներ են սպանվել, այդ թվում’ նրանց խմբավորման ղեկավարը:

Աղբյուրի տեղեկացմամբ Դամասկոսի Մազրաա և Շաալան թաղամասերում սեպտեմբերի 17-ին հրասանդներ են ընկել: Ոստիկանությունը տեղեկացնում է, որ Մազրաա թաղամասում հրասանդ ընկնելու հետևանքով մեկ քաղաքացի զոհվել, մյուսը վիրավորվել է: Մյուս հարասանդը, որն ընկել է Շաալան թաղամասում, վնասել է մեքենաները և խանութները:

Նախօրեին 18 քաղաքացիներ են վիարվորել Հոմսի թաղամասերի հրթիռակոծության հետևանքով:

«Ալ Մայադին» կայքը տեղեկացնում է, որ Հալեպի հյուսիսում գտնվող Մանբաջ գյուղում թեժ մարտեր են ընթանում ԻԼԻՊ-ի և այլ զինված խմբավորումների միջև:

ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 3 տարուց ավելի ընթացող բախումների հետևանքով ավելի քան 190 հազար մարդ է զոհվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում