Թուրքիան ինքը պիտի որոշի բացել սահմանը. ՆԱՏՕ-ն չի թելադրում անդամ երկրներին. Լահյու

Թուրքիան ինքը պիտի որոշի բացել սահմանը. ՆԱՏՕ-ն չի թելադրում անդամ երկրներին. Լահյու

«ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ազդեցությունը Հայաստանի և Հարավային Կովկասի վրա» թեմայով քննարկմանը լրագրողները Վրաստանում ՆԱՏՕ-ի ներկայացուցչական գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահյուին հիշեցրեցին, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան շարունակում է փակ պահել հայ-թուրքական սահմանը, ինչին ի պատասխան Լահյուն ակնարկեց, որ ի տարբերություն Մոսկվայի՝ իրենք իրենց անդամ պետություններին ոչինչ չեն թելադրում, թե ինչ անեն.

«Յուրաքանչյուր անդամ ինքն է որոշում իր գործողությունները որպես անկախ պետություն: Թուրքիան է որոշում իր արտաքին քաղաքականությունը և հարաբերությունների կարգավորման հարցը»:

Իր հերթին Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթի Լիչը հավելեց, որ Թուրքիան լինելով ՆԱՏՕ-ի անդամ կարող է հարաբերություններ և ընթացիկ երկխոսություններ ունենալ տարբեր երկրների հետ:

«Այս համատեքստում մենք Կիպրոսի խնդիրը չենք լուծել»,-ասաց նա՝ շեշտելով, որ այդ հարցում Հունաստանը և Թուրքիան բարելավում են գրանցել:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը աբսուրդ համարեց, որ Թուրքիան միջազգային հեինակավոր կառույցների անդամ լինելով փակ է պահում սահմանը:

«Թուրքիային պետք է հիշեցնել, որ բացի սահմանները, դիվանագիտական հարաբերություններ ստեղծի, իսկ սա կապ ունի ոչ թե ՆԱՏՕ-ի, այլ Թուրքիայի հետ»,-ընդգծեց  նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում