Կատալոնիայի խորհրդարանը հավանություն Է տվել ինքնիշխանության հանրաքվեին
Նմանատիպ
Կատալոնիայի խորհրդարանը հավանություն Է տվել Իսպանիայի այդ ինքնավար մարզի ինքնիշխանության շուրջ նոյեմբերի 9-ին բնակչության հարցում անցկացնելու վերաբերյալ բանաձեւին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, բանաձեւում կոչ է արվում հարցումն անցկացնել «դեմոկրատական երաշխիքների եւ օրենքների պահպանմամբ»:
Բանաձեւում նաեւ Կատալոնիայի կառավարության ղեկավարից պահանջվում է «խորհրդարանի հետ համաձայնեցնել գործողություններն այն դեպքում, եթե ի հայտ գան Կատալոնիայի ապագայի որոշման ժողովրդավարական գործընթացի հետ կապված նոր հանգամանքներ»: Ինչպես նշում են իսպանացի փորձագետները, դա ենթադրում Է խորհրդարանի կողմից նոր որոշումների ընդունում, եթե իսպանական պետությունը արգելի հարցումը:
Բանաձեւի օգտին արտահայտվել Է ազգայնական կուսակցություններից 86 պատգամավոր, ինչպես նաեւ երեք սոցիալիստ պատգամավոր, որոնք այդպիսով խախտել են բանաձեւին չաջակցելու սոցկուսակցության որոշումը, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում