Apple ընկերությունը նոր iPad-ները կներկայացնի հոկտեմբերի 21-ին

Apple ընկերությունը նոր iPad-ները կներկայացնի հոկտեմբերի 21-ին

Apple ընկերությունը իր պլանշետային համակարգիչների նոր սերունդը կներկայացնի հոկտեմբերի 21-ին: Այդ մասին  հաղորդել Է Daily Dot հրատարակությունը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրներ:

Սպասվում Է, որ միջոցառմանը կցուցադրվի լիաչափ iPad-ի վեցերորդ սերունդը, ինչպես նաեւ կոմպակտ iPad mini-ի երրորդ սերունդը: Ինչպես եւ անցյալ տարվա մոդելները՝ iPad Air-ը եւ iPad mini 2-ը, նոր պլանշետները, ըստ կանխատեսումների, կունենան 9,7 եւ 7,9 դյույմ անկյունագծով Էկրաններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում