Հայ շախմատիստները Քափել լա Գրանդում
28/02/2013 23:04
Նմանատիպ
Միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը Ֆրանսիայի Քափել լա Գրանդ քաղաքում անցկացվող օփենում վեց տուրից հետո ունի 5 միավոր եւ մի խումբ այլ շախմատիստների հետ գլխավորում է աղյուսակը: Այս մասին հաղորդում է armchess.am-ը:
Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Տիգրան Ղարամյանը եւ Էլինա Դանիելյանը առաջատարներից ետ են մնում կես միավորով: