Լեւոն Արոնյանը կխաղա Ստավանգերում
28/02/2013 23:06
Նմանատիպ
Լևոն Արոնյանը այս տարվա մայիսի 7-18-ը կմասնակցի Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շրջանային մրվակարգով անցկացվելիք մրցաշարին:
Հայաստանի ուժեղագույն շախմատիստի մրցակիցները կլինեն Մագնուս Կարլսենը, Վիշվանաթան Անանդը, Վլադիմիր Կրամնիկը, Թեմուր Ռաջաբովը, Սերգեյ Կարյակինը, Վեսելին Թոփալովը, Հիկարու Նակամուրան, Վան Հաոն եւ Յոն Լուդվիգ Համերը: