Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները չեն վստահում Բենզեմային

Ֆրանսիայի հավաքականի երկրպագուները չեն վստահում Բենզեմային

Ֆրանսիայի հավաքականի երկրպագուների մեծ մասն այլևս չի վստահում թիմի հարձակվող Կարիմ Բենզեմային: Այս մասին վկայում է ֆրանսիական L’Equipe-ի անցկացրած հարցումը:

Երկրպագուները պետք է պատասխանեին այն հարցին, թե արդյոք Բենզեման արժանի է ընդգրկվել հավաքականի հիմանական կազմում: Արդյունքում հարցվողների 78%- ը բացասական պատասխան է տվել: Միայն 19% կազմող երկրպագուներն են համաձայն, որ Բենզեման չնստի պահեստայինների շարքում: Հարցմանը մասնակցել էր 40.000 երկրպագու:

Հետևեք մեզ նաև Telegram-ում