Վիկտորիա Բեքհեմը` ELLE-ի շապիկին (լուսանկարներ)
01/03/2013 01:34
Նմանատիպ
Մինչ Դևիդ Բեքհեմը «հաստատվում է» նոր թիմում’ «ՊՍԺ»-ում, նրա կինը’ Վիկտորիան շարունակում է հայտնվել տարբեր ամսագրերի շապիկներին: Այս անգամ ELLE ամսագրի գարնանային առաջին համարի դեմքը Վիկտորիա Բեքհեմն է լինելու: Ամսագրին տված հարցազրույցում նա անկեղծացել է՝ խոստովանելով, որ զերծ չէ անվստահության զգացումից:
-Երբ ես հանդես էի գալիս Spice girls խմբում, մտածում էի, որ մարդիկ գալիս են ունկնդրելու ոչ թե ինձ, այլ մնացած աղջիկներին: Նույն զգացողությունն ունեմ նաև Դևիդի հետ դուրս գալիս: Ինձ թվում է, որ շատերը ցանկանում են լուսանկարել ոչ թե ինձ, այլ նրան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում