Բլից անկյունում Լևոն Պաչաջյանի հետ

Բլից անկյունում Լևոն Պաչաջյանի հետ

Մեր «Բլից անկյունում» առաջինը հյուրընկալել ենք Գյումրու «Շիրակի» կիսապաշտպան Լևոն Պաչաջյանին: 10 բլից հարց’ 10 բլից պատասխաններով:

-Ամենածիծաղելի իրավիճակը, որում հայտնվել եք:

-Ծիծաղելի իրավիճակներ շատ են եղել, բայց ամենահիշվողը վերջերս էր, երբ աղբի հետ միասին ալեհավաքի տյուները գցեցի աղբամանի մեջ:

-Իր, որ միշտ կրում եք Ձեզ հետ:
-Իմ սիրելի ժամացույցը: Այն ցույց է տալիս, թե ինչքան արագ է անցնում ժամանակը, որի համար շատ եմ զղջում:

Խաղ, որ երբեք չեք մոռանա:
-Երևի Հայաստան-Սերբիա խաղը, քանզի մենք շատ գոլային հնարավորություններ բաց թողեցինք, իսկ իմ հարվածից հետո գնդակը դիպավ դարպասապահի դեմքին:

Ամենահիշարժան տարեդարձը:
-Այն առջևում է:

Բառ, որը հաճախ եք օգտագործում:
-Վերջացավ:

Ինչի՞ համար եք զղջում:
-Անցնող ժամանակի:

Սիրելի գիրքը:
-«Սպարտակ»:

-Թերությունը:
Եթե ասեմ ՝բոլորը կիմանան (ծիծաղում է):

-Կարգախոսը:
-Չհանձնվել

-Երազանքը:
-Երազում եմ չբաժանվել ընտանիքիցս անգամ ֆուտբոլի համար:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում